երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան

Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան

Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:

«Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը Հայաստանը եւ 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄն-ն, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարեւորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարեւրում են ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: