հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի հետ շփման գծում ինչպես գիշերը, այնպես էլ այս պահին հարաբերական կայուն իրադրություն է. ՊՆ

Արցախի հետ շփման գծում ինչպես գիշերը, այնպես էլ այս պահին հարաբերական կայուն իրադրություն է. ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է հրաձգային զինատեսակներից խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

  • Կիսվել: