երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Շահրամանյանին

Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Շահրամանյանին

Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե Դյու Բուսը խմբի անունից շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին։ 

Դյու Բյուսն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ ներկա պայմաններում Սամվել Շահրամանյանի ընտրությունը առաջին հերթին հույս է Արցախի ժողովրդի համար, բայց նաեւ բոլոր նրանց համար, ովքեր առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պայմաններին, որոնք թույլ կտան վերացնել ներկայիս շրջափակումը, որն ամեն օր լրացուցիչ տառապանքներ է առաջացնում։ Արցախի հետ բարեկամության խմբի համակարգողը նշել է, որ նոր նախագահի ընտրությունը հերթական ապացույցն է, որ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարությունը մնում է հիմնարար արժեք։

«Խնդրում եմ, իմացեք, որ մենք հատկապես ուշադիր ենք զարգացող իրավիճակի հանդեպ, որն ազդում է մեզ վրա, քանի որ հնարավորություն, պատիվ ու հաճույք ենք ունեցել՝ բացահայտելու ձեր հոյակապ տարածաշրջանը և այնտեղ մեծահոգությամբ ու առատաձեռնությամբ հյուրընկալվել: Այս համատեքստում, առավել քան երբևէ, մեր լիակատար աջակցությունը Ձեզ հետ է», - ասված է Արցախի հետ ֆրանսախոս բելգիական բարեկամության խմբի անունից Սամվել Շահրամանյանին ուղղված գրությունում։ 

  • Կիսվել: