շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի հերոսական ժողովրդի զրկանքները ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն. Մեսրոպ Առաքելյան

Արցախի հերոսական ժողովրդի զրկանքները ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն. Մեսրոպ Առաքելյան

Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ամուր կանգնել է իր հողի վրա՝ չընկրկելով թշնամու հարձակումների առաջ, չխնայելով իր զավակների կյանքը, արժանապատվորեն հաղթահարելով զրկանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրպո Առաքելյանը:

՛՛Այսօր էլ, ատամները սեղմելով, մեր ժողովուրդը 21֊րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին։

Այս զրկանքները, այո, ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն... Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է, գալիքի հանդեպ հույսը չկորցնելու պայքար է...

Ու վերածնունդն այսպես է լինում։

Արցախի ժողովուրդը պատմեց աշխարհին, որ մեզ չեք կոտրի, կվիրավորեք, կխոցեք, ...«բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ...»

Հայ ժողովուրդը սա երբեք չի մոռանա։

Երբեք։

Չի մոռանա...

#ԱպրելուԱրցախ
#ԱպրելուԻրավունք՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: