շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի հավատալիքները

Արցախի հավատալիքները

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Ացախի հավատալիքները:

Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին: Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ:

Սրբազան ծառեր. Արցախում տարածված է նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում սրբազան ծառեր կան, որոնց առաջ մոմեր են վառում, աքաղաղ կամ ոչխար են մատաղ անում, տերևներով գուշակություններ անում: Այդ ծառերը և անգամ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք է համարվում։

Սուրբ ծառերից է Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ են գալիս, մոմեր վառում և կաթնապուր են եփում ու բաժանում։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/7405

  • Կիսվել: