հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի հարցի լուծում պետք է ընդունելի լինի բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան

Արցախի հարցի լուծում պետք է ընդունելի լինի բոլորի համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում բացառեց  դավադրությունները Արցախի կարգավորման հարցում։ Մասնավորապես նա ասաց․

«Ես ինքս մի քանի անգամ ասել եմ, որ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետեւ Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է, եւ բանակցությունները վարվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում եւ երբ որ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի, ես այդ տարբերակը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք եւ որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,-ասաց նա` նշելով, որ ֆորմատների մասին հիմա ճիշտ չէ խոսել, «քանի որ հիմա բանակցային սեղանին չկա այնպիսի լուծում, որ ասենք՝ եկեք մտածենք՝ ինչ ենք ասում»:

  • Կիսվել: