հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի հանրային հեռուստատեսությունը 35 տարեկան է

Արցախի հանրային հեռուստատեսությունը 35 տարեկան է

Արցախի հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակվում 1988 թվականի հունիսի 1-ից:

 2003 թվականին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի ընդունմամբ հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Արցախի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդական, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Համլետ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Հանրայինի:

Нет описания.

«Արցախի հանրային հեռուստատեսությունն ուրույն ներդորւմ ունի այն ամենում, ինչին այս տարիների ընթացքում հասել ենք՝ հատկապես, Արցախյան Արցախյան շարժումն ու Ազատամարտը, 44-օրյա պատերազմը հանրությանը ներկայացնելու գործում: Հետպատերազմյան սոցիալական, կենցաղային բազմաթիվ խնդիրներ լուսաբանելով՝ հեռուստատեսությունը դարձյալ իր բարձունքի վրա է եղել: Պատերազմական օրերին հեռուստատեսությունը նույնիսկ մեկ օր չի դադարեցրել իր գործունեությունը»,-նշել է նա՝ հավելելով, որ Արցախի հեռուստատեսությունը լրատվության այն աղբյուրն է, որից հանրությունը ստանում է միանգամայն օբյեկտիվ, ճշմարտացի տեղեկատվություն:

Нет описания.

Անդրադառնալով շրջափակման օրերին հեռուստատեսության գործունեությանը՝ Հ. Մարտիրոսյանը գերազանց է համարել աշխատակիցների նվիրումն իրենց գործին:

«Շրջափակման սկզբնական օրերին, որպեսզի Ամանորը մի քիչ գունագեղ, իսկ ժողովրդի տրամադրությունը բարձր լինի, մենք, քարով մահակ կտրելով, նկարահանեցինք մեկուկես ժամանոց գեղարվեստական խաղարկային ֆիլմ՝ «Զարմանք երկիր» վերնագրով: Սա ևս խոսում է այն մասին, որ հեռուստատեսությունն ամբողջությամբ նվիրված է մեր ժողովրդին և ծառայում է նրան»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

Нет описания.

Նրա խոսքով՝ հեռուստատեսությունն ներկայում էլ ձգտում է հեռուստադիտողին հետաքրքրող տեսանյութեր մատուցել, որոնց որակն առավել կբարձրանա, երբ Արցախում կյանքը բնականոն հուն վերադառնա:

«Այսօր, երբ օրվա մեջ մի քանի անգամ անջատվում է էլեկտրականությունը և հազար ու մի խնդիրներ են առաջանում, մենք հավասարապես կիսում ենք այն բոլոր դժվարությունները, որոնք բաժին են հասել մեր ժողովրդին: Բոլորս միասին պայքարում ենք մեր երկրի գոյության, մեր հայեցի լինելու և ինքնությունը պահպանելու ուղղությամբ»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը՝ շնորհավորելով գործընկերներին և մաղթելով խաղաղ երկինք, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կյանքի կոչել ստեղծագործական մտահղացումները:

  • Կիսվել: