հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը:

Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: