երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի Հանրապետության ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները նոյեմբերի 18-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: