երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին

Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ ու տուն այժմ Երևանում նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում Արցախի դրոշն է՝ գրասենյակի ցանկապատին։

Բեգլարյանը գրել է․ «Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»:

Նշենք, որ արդեն 8-րդ օրն է ադրբեջանցի իբր բնապահպան-ակտիվիստները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը ամբողջությամբ շրջափակման մեջ է։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: