հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը

Արցախի հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ԱՀ հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը:

Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.

✔️տնօրենին ուղղված դիմում,

✔️ բնակության վայրից տեղեկանք,

✔️ ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը (տնօրենի՝ «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում),

✔️ երկու լուսանկար` 3 x 4 չափսի,

✔️ առկայության դեպքում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» վկայագիրը:

  • Կիսվել: