հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի գրողների միությունն արտահերթ համագումար կհրավիրի ԳՄ ղեկավար կազմի ընտրության օրակարգով

Արցախի գրողների միությունն արտահերթ համագումար կհրավիրի ԳՄ ղեկավար կազմի ընտրության օրակարգով

Ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Արցախի գրողների միության վարչության նիստ, որտեղ քննարկվել են գրողների արտահերթ համագումարի հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր:

Ինչպես տեղեկացնում են Արցախի գրողների միության վարչությունից՝ նիստում հստակեցվել ու համաձայնեցվել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են համագումարի աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
 
Պայմանավորված համագումարի արտահեթության հանգամանքով՝ օրակարգում ներառվել է միայն ԳՄ ղեկավար կազմի ընտրության հարցը, մասնավորապես, միության նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմերի քվեարկությամբ: Գրողների միության նախագահի ընտրությունը կիրականացվի փակ/գաղտնի ընտրակարգով: Օրենքով ու Կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում վարչությունը միաժամանակ որոշում է ընդունել Արցախի գրողների արտահերթ համագումարը հրավիրել սույն թվականի ապրիլի 15-ին, ժամը 16․00-ին: Համագումարի անցկացման վայր է ընտրվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դահլիճը:
 
Պատվիրակների գրանցումը կսկսվի ժամը 15․00-ից: Համագումարի պատվիրակները պարտավոր են ներկայանալ գրողների միության անդամության տոմսերով:

  • Կիսվել: