ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի գրողների միության նախագահ է ընտրվել Նորեկ Գասպարյանը

Արցախի գրողների միության նախագահ է ընտրվել Նորեկ Գասպարյանը

Այսօր` ապրիլի 15-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել Արցախի գրողների միության արտահերթ համագումարը, որը նախագահում էր գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մինչ օրակարգային հարցերին քննարկումը ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին։

Գրական ընտանիքը լռության րոպեով հարգել է նաեւ վերջերս կյանքից հեռացած ԱԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակը։

Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված էին Արցախի գրողների միության նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրության հարցերը: ԳՄ նախագահի թեկնածուներ են առաջադրվել Կիմ Գաբրիելյանը եւ Նորեկ Գասպարյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը Կիմ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատվիրակ, իսկ 26-ը` Նորեկ Գասպարյանի օգտին, ով ընտրվել է Արցախի գրողների միության նախագահ:

Нет описания.

«Համատեղ ուժերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Գրողների միության գրական քաղաքականությունը բավականին ընդգծված լինի և ինչքան հնարավոր է բարձրացնի գրողի հեղինակությունը»,- ասաց Նորեկ Գասպարյանը:

Нет описания.

Այնուհետեւ համագումարն ընտրել է վարչության նոր կազմ` բաղկացած 10 անդամից, ինչպես նաեւ վերստուգիչ հանձնաժողով:

  • Կիսվել: