հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի և Հաայաստանի իշխանությունների պատկերացումները ղարաբաղյան կարգավորման շուրջ նույնական են. Փաշինյան

Արցախի և Հաայաստանի իշխանությունների պատկերացումները ղարաբաղյան կարգավորման շուրջ նույնական են. Փաշինյան

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումներն ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ նույնական են։ Այս մասին նոյեմբերի 3-ին «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն շահարկումներին, թե Արցախի ու Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ հակասություններ ունեն։

«Ես կարող եմ հստակ արձանագրե, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Սա չափազանց կարևոր արձանագրում է, և այլ կերպ ուղղակի չի կարող լինել։ Այս թեմայով շահարկումները ծիծաղելի են։ Ես ասել եմ, որ աշխատանքային տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ․․․ Ես հաճախ եմ քննարկում ունենում Արցախի իշխանության, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և վերջին օրերին էլ ենք այդպիսի քննարկում ունեցել»,-նշեց նա։

  • Կիսվել: