կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արցախի երեխաները ստացել են Խաչվերացի տոնի մասին գիտելիքներ

Արցախի երեխաները ստացել են Խաչվերացի տոնի մասին գիտելիքներ

Շրջափակված Արցախում այսօր` սեպտեմբերի 16-ին, վերսկսվել են թեմի կիրակնօրյա դպրոցների դասերը, հայտնում են Արցախի թեմից: Չնայած այս դժվար պայմաններում անհնար է դասերն անցկացնել երեխաների համար հաճելի «քաղցր» ընդմիջումներով, այնուամենայնիվ հոգևոր սննդի քաղցն առավել համառ գտնվեց: Կիրակնօրյա դպրոցների սաները կրկին մեծ ոգևորությամբ հաճախեցին դասերին` և´ նոր գիտելիքների սպասումով և´ ընկերներին հանդիպելու ցանկությամբ լցված: Մեր ուսուցիչներից մեկը մի գեղեցիկ ու հուզիչ դիտարկում արեց` նշելով, որ մի տեսակ երեխաները մեծացել են իրենց տարիքին անհամահունչ: Նրանց անհոգ առօրյան այսօր դարձել է հանապազօրյա հացի հայթայթումը:

Կիրակնօրյա դասընթացի առաջին թեման նախապատրաստումն էր տարվա գլխավոր տոներից մեկի: Խաչվերացի տոնի մասին այսօրվա ստացած գիտելիքները կօգնեն երեխաներին ճշտությամբ ըմբռնեն վաղվա տոնական օրը:

  • Կիսվել: