Արցախի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ այսօր զոհված տղաների հոգիների խաղաղության համար
Արցախի թեմից տեղեկացնում են, որ վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար:
Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները: