ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի դպրոցներում մայիսի 26-ին և 27-ին կհնչի վերջին զանգը

Արցախի դպրոցներում մայիսի 26-ին և 27-ին կհնչի վերջին զանգը

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը: Այս մասին տեղեկացնում են  Արցախ Հանրապետության  ԿԳՄՍ նախարարությունից:

«Վերջին զանգի արարողությունը  յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ, չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են  անչափ ծանր ժամանակներ, ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի  ամենակարևոր պահերից մեկը:
 
Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն  անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: