կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի ցանկացած քաղաքացու Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը կարող են առաջադրել. ԱՀ նախագահ

Արցախի ցանկացած քաղաքացու Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը կարող են առաջադրել. ԱՀ նախագահ

Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ, մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մի մարդ, որը որեւէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առեւանգվում եւ ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, եւ Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,-ասաց նա:

Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի վիճակին, ԱՀ նախագահն ասաց, որ փորձում են ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջոցով  տեղեկություններ ստանալ. «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երեւան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք եւ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարեւոր է եւ հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: