չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին կարող է առաջանալ խմելու ջրի խնդիր

Արցախի բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին կարող է առաջանալ խմելու ջրի խնդիր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 11-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  նվիրված հանրապետությունում խմելու ջրի խնդրին: Այս ամսին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և շրջանային վարչակազմերի ղեկավարները:

Արայիկ Հարությունյանը մատնանշել է մասնագետների մտահոգությունները, որ հանրապետությունում այս տարի արձանագրվել են նորմայից շատ ցածր տեղումներ, ինչի հետևանքով մեծ է ռիսկը, որ բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին խմելու ջրի խնդիր է առաջանալու:  Քննարկվել են այլընտրանքային տարբեր միջոցներ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

Ըստ հաղորդագրության ՝ ԱՀ նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ ներկայացնել այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների բոլոր ծախսային միջոցները: Անդրադարձ է եղել նաև ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքների ակտիվացման, սոցիալական տարբեր խմբերի համար բնակարանաշինության, կապիտալ շինարարության և այլ ծրագրերի:

  • Կիսվել: