երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Արցախի բալիկներ» համույթը կշարունակի գործունեությունը

«Արցախի բալիկներ» համույթը կշարունակի գործունեությունը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող  «Արցախի բալիկներ» համույթը նախապատրաստվում է տարեվերջյան հաշվետու համերգին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել  է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը՝ հավելելով, որ  ապագայում  համույթը մասնակցություն կունենա նաև այլ  համերգային ծրագրերի:

 «Համույթի երեխաների մեծ մասն ուսման, տարիքի հետ կապված և այլ  խնդիրների պատճառով չեն դադարեցրել են անդամակցությունը:  Համալրելու նպատակով հավաքագրել ենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի  կենտրոնի պարի և երգեցողության խմբակ հաճախող կրտսեր դասարաններից մոտ 12 հոգի և արդեն երկու ամիս է մեր համերգային ծրագրերով սովորեցնում ու նախապատրաստում ենք»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը:
 
Նրա խոսքով՝  շրջափակման պատճառով համույթը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Հանրապետությունից դուրս նախատեսված համերգների: 
 
«Մինչև շրջափակումը «Արցախի բալիկներ» համույթն սերտ համագործակցություն ուներ Հայաստանի մշակութային տարբեր օջախների հետ: Մենք ստեղծել էինք «Երևան-Ստեփանակերտ մշակութային կամուրջ» նշանաբանով համագործակցություն, որի շրջանակներում Հայաստանի մշակութային տարբեր օջախներ համերգային ծրագրերով գարնան և աշնան ամիսներին այցելում էին Արցախ»,- ասել է Ա. Հովսեփյանը։

  • Կիսվել: