երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ԱԺ-ում շարունակվում են 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները

Արցախի ԱԺ-ում շարունակվում են 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները

Մայիսի 25-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հաշվետվությամբ հանդես է եկել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

2022 թվականին նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված էր 20 մլրդ 525 մլն դրամ, փաստացի ծախսվել է 19 մլրդ 415 մլն դրամ, կատարողականը կազմել է 94,6 տոկոս:

Ավելի քան 18 մլրդ-ով ֆինանսավորվել է կրթությունը, կատարողականը 94,5 տոկոս էր:

Նախադպրոցական կրթության կատարողականը 93,1 տոկոս էր. տարրական կրթությանը՝ 97,2 տոկոս, հանրակրթությանը՝94 տոկոս, բարձրագույն կրթությանը՝ 96,2 տոկոս:

Գիտության զարգացմանը հատկացվել է 38 մլն դրամ, կատարողականը 96,6 տոկոս էր:

Մշակույթին հատկացվել է 2 մլրդ 195 մլն դրամ: Կատարողականը 95,1 տոկոս էր:

«Հանգիստ և սպորտ» հոդվածով նախատեսված էր 511 մլն դրամ, կատարողականը կազմել է 92,5 տոկոս, ընդ որում՝ մարզական միջոցառումներին հատկացվել է 136 մլն դրամ, կատարողականը՝ 95 տոկոս:

Ավելի քան 1 մլրդ է հատկացվել մշակությաին ծառայություններին, կատարողականը կազմել է 95,4 տոկոս:

Հուշարձանների պահպանման համար նախատեսված էր 25 մլն, կատարողականը կազմել է 65,3 տոկոս:

Երիտասարդական ծրագրերին է ուղղվել 7 մլն դրամ, կատարողականը՝ 99,4 տոկոս:

Պատգամավորական հարցադրումները բնագիտական առարկաների վարկանիշը բարձրացնելու, գիտության զարգացումը խթանելու, ուսուցիչների ատեստավորման, լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի, միասնական քննությունների կազմակերպման,«Անանիա Շիրակացի» կրթահամալիրի շենքի ու ֆինանսավորման, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, սովորողների անվտանգության ապահովման վերաբերյալ էին:

  • Կիսվել: