երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Արցախի ԱԺ-ում նշել են Արցախի Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրը

Արցախի ԱԺ-ում նշել են Արցախի Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրը

Ապրիլի 5-ին ԱՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրն է:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
 
30 տարի առաջ այս օրը ականի պայթունից կտրվում է արցախյան ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ԱՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Գրիգորյանի կյանքի թելը:
 
Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր, Հադրութի ակտիվիստներից: Նրա անմիջական մասնակցությամբ 1991-ի հոկտեմբերին  իրականացվել էր Տողի ազատագրումը:
 
1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել էր ԱՀ ԳԽ պատգամավոր: Սակայն պատգամավոր դառնալուց հետո էլ Վիգեն Գրիգորյանը զենքը վայր չի դրել: Իր ջոկատով նա մասնակցել է Խոջալլուի ռազմագործողությանն ու կյանքի ճանապարհի բացմանը:
Возможно, это изображение 13 человек, люди стоят и в помещении
Այսօր ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել ԱԺ ճեմասրահի զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:
 
Հիշատակի արարողությանը ներկա էին ընտանիքի անդամներ, հարազատներ, կուսակցական և ծառայակից ընկերներ:
 
«Այն արժեհամակարգը, որ որդեգրել էր Վիգեն Գրիգորյանը, մեզ համար պետք է լինի ուղեցույց և մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա նրա թողած հետքն ու ավանդը դարձնել գործելաոճ»,- գնահատանքի ու խոնարհումի իր խոսքում ընդգծել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

  • Կիսվել: