շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան

Արցախի ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Երևան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական այցով մեկնում է Երևան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը պաշտոնական այցով մեկնում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։
 
Հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումներին անպայման մանրամասն կանդրադառնամ։», - նշել է Ա.Թովմասյանը:

  • Կիսվել: