երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հետ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հետ

Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

 

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

 

Ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:

 

Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

Անդրադառնալով  Հանրային խորհրդի գործունեությանը՝  խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ  Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են  նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների  մասին:

Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների դաշտի ձևավորումը:

  • Կիսվել: