ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը:

Օրակարգում ընդգրկված են ԱՀ դատախազության 2022թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, ԱՀ առաջին ընդհանուր իրավասության ատյանի դատարանի դատավորի և ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցերը:

Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում ներառված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» /երկրորդ ընթերցում/, Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Հերթական նիստը կամփոփվի օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանով և պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ հերթական նիստ:

Возможно, это изображение 1 человек и текст

 

  • Կիսվել: