Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը
Արցախի յոթերորդ գումարման Խորհրդարանը փակ քվեարկությամբ խորհրդարանի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:
Քվեարկությանը մասնակցեց 33 պատգամավոր, Արթուր Թովմասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 29 պատգամավոր, դեմ՝ 4։
Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորեց նորընտիր Խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նա նաև շնորհակալություն հայտնեց նախորդ երեք գումարումների Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեղ աշխատանքի համար։
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։
Իսկ այսօր երեկոյան ժամը 18:00-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: