շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի  ԱԺ-ն կ քննարկի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը

Արցախի ԱԺ-ն կ քննարկի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

  • Կիսվել: