երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն արտահերթ նտաշրջան է գումարում. Ուղերձ կընդունվի

Արցախի ԱԺ-ն արտահերթ նտաշրջան է գումարում. Ուղերձ կընդունվի

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:

Նշենք, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին,  Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

  • Կիսվել: