կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ԱԺ ուղերձի տեքստին

Արցախի ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ԱԺ ուղերձի տեքստին

Հուլիսի 26 – ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարելու՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ:

  • Կիսվել: