ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը

Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր: Գլխադասային հանձնաժողովի անդամները Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Խաչատրյանի կենսագրական տվյալները և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո հավանություն են տվել նրա թեկնածությունը ԱԺ հերթական նիստում քննարկելուն:

  • Կիսվել: