կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արցախի ԱԺ ղեկավարը հյուրընկալվել է Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերանին

Արցախի ԱԺ ղեկավարը հյուրընկալվել է Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերանին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերան Արմիկ Բաբայանին, ով ապրում է Ստեփանակերտում։

75 տարի առաջ, 1945թ․ նույն օրը, Արմիկ Բաբայանը մասնակցել է Մոսկվայի Կարմիր հրապարակի հանդիսավոր շքերթին՝ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի հանդեպ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի կապակցությամբ։

Խորհրդարանի ղեկավարը հաղթանակի տարելիցի կապակցությամբ շնորհավորել է վետերանին եւ երախտագիտություն է հայտնել հաղթողների մեծ սխրանքի համար, ովքեր ազատություն եւ խաղաղ երկինք են պարգեւել ներկա սերնդին։

Արմիկ Բաբայանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղից է։ Նա պարգեւատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», « Մարտական ծառայության համար», «Կարմիր խաչի» շքանշաններով։

ԱԺ նախագահը հետաքրքրվել է պատերազմի վետերանի սոցիալական պայմաններով եւ հավաստիացրել, որ պետությունը առավելագույնս ուշադիր կլինի վետերանների կարիքների հանդեպ։

  • Կիսվել: