շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի ԱԺ անկախ պատգամավորը պահանջել է իրավապահ համակարգից ճշտել այն պաշտոնյաների անունները, ովքեր ըստ նախկին պետնախարար Վարդանյանի ֆինանսական չարաշահումներով են զբաղվել

Արցախի ԱԺ անկախ պատգամավորը պահանջել է իրավապահ համակարգից ճշտել այն պաշտոնյաների անունները, ովքեր ըստ նախկին պետնախարար Վարդանյանի ֆինանսական չարաշահումներով են զբաղվել

Արցախի Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախօրեին հնչեցրած այն հայտարարությանը, թե վերջինս իր պաշտոնավարման ժամանակաշրջանում «արգելափակել է որոշ պետական մարմինների մեծ ֆինանսական միջոցների մսխման խողովակները», ինչը, նրա իսկ խոսքերով, «առաջացրել է այդ չինովնիկների մոտ ընդվզում»։

«Արցախի հանրային հեռուստատեսությամբ երկու օր առաջ իր հեռուստազրույցում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հնչեցրեց մի արտահայտություն, ըստ որի վերջինս արգելափակել է որոշ պետական մարմինների մեծ ֆինանսական միջոցների մսխման խողովակները, ինչը իբր առաջացրել է այդ չինովնիկների մոտ խորը չարություն և հյուսված ինտրիգների արդյունքում նախագահը ստիպված որոշում է կայացրել հեռացնել պաշտոնից ( Ալիևի պահանջը դե հենց այն գլխից գիտեինք, դրան անդրադարձ կա)։

Հիմա հարց դատախազությանը և պետական վերահսկողական ծառայությանը, էդ աչքիս դուք էշի ականջում քնած եք եղել ու չեք տեսել, որ բյուջեն ըտենց մսխվում է, հետևաբար կամ պարզաբանում տվեք ձեր անգործության համար, կամ էլ նախկին պետնախարաից ստացեք սպառիչ տեղեկատվություն և անուններ տալով հանրայնացրեք դրանք։

Այնպես չլինի պարզվի նախորդ անգամվա պես, որ մարդ կար իր երեխայի առողջական խնդիրների լուծման համար դուրս էր եկել երկրից շրջափակման օրերին ու անտեղի դարձել էր հանրության բերանի ծամոն։ Հուսով եմ հետամուտ կլինեք այդ հանրային եթերում հնչեցված յուրաքանչյուր մտքի պարզաբանման գործում»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: