հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 21-ին

Արցախի Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 21-ին

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի 2020 թվականի մայիսի 21-ին։

Այս մասին հայտնում է Արցախի ԿԸՀ-ն:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ իրազեկում եմ առ այն, որ 2020 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: