երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի Ազգային նվագարանների և Արցախի պետական կամերային նվագախմբերը հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով

Արցախի Ազգային նվագարանների և Արցախի պետական կամերային նվագախմբերը հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախմբի և Արցախի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը մեկնարկել է Մակար Եկմալյանի «Սուրբ Սուրբ» ստեղծագործությամբ, որը հարգանքի տուրք էր և երախտագիտության արտահայտում սուրբ նահատակների հիշատակին:

Нет описания.

Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ համերգին պատրաստվել են մի ամբողջ տարի:

Нет описания.«Համերգի ընթացքում հնչել են նաեւ հանրությանը քիչ ներկայացված ստեղծագործություններ: Եվ քանի որ նախորդ համերգներին մեր նվագախումբը ելույթ էր ունենում առանց թառահարի եւ քամանչահարի, իսկ այսօրվա համերգային ծրագիրը բավականին ծավալուն էր, մեզ միացան Արցախի պետական կամերային նվագախմբի ջութակահարները, և ես առաջարկեցի ամբողջ կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ համերգ կազմակերպել: Սա նաև հնարավորություն է փորձի փոխանակման: Մենք ներկայացնում ենք ազգային, դասական երաժշտություն` ակադեմիական մակարդակով, բայց ազգային նվագը յուրահատուկ նշանակություն ունի, և երկու կոլեկտիվների համար էլ սա արդյունավետ նախաձեռնություն է»,-մանրամասնել է Լ. Սարդարյանը:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվել մոնումենտալ ստեղծագործություններ, առավել բարդ ու բազմաձայն, հնչեղ կատարումներ: Երաժիշտների նվագն ուղեկցվում էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների կատարումներով:

Нет описания.

Համերգը եզրափակվել է Հասմիկ Հախվերդյանի «Իմ Արցախ» ստեղծագործության կատարմամբ:

  • Կիսվել: