շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ազատամարտիկների միությունը հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին

Արցախի ազատամարտիկների միությունը հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ, Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Նշում է, որ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, Պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:

Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով:

  • Կիսվել: