Արցախի առողջապահության նախարարը յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիների ընդունելություն կիրականացնի
Յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն՝ ժամը 14։00 -ից մինչև 16։00 ներառյալ։
Այս մասին իրազեկում են ԱՀ Առողջապահության նախարարությունից` հավելելով, որ ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել 047-96-35-65 հեռախոսահամարին և նախապես ներկայացնել խնդիրը։
Քաղաքացին ընդունելությանը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։