կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արցախի առողջապահության նախարարն այցելել է ԱՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ

Արցախի առողջապահության նախարարն այցելել է ԱՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ

Արցախի Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ։ Նախարարը շրջել է ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին։

Գործադիր տնօրեն Նունե Միրզոյանը ներկայացրել է դիսպանսերում բուժվող հիվանդների առողջական վիճակի մասին, առկա մահճակալային ֆոնդի, դեղորայքի ապահովածության և իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։

Քննարկվել են դիսպանսերի բուժսպասարկման որակի բարձրացումը, մասնագետներով համալրումը, արդյունավետ աշխատանքների կազմակերպումը և այդ ուղղությամբ նախարարը առաջնահերթ է համարել նոր շենքային պայմանների ստեղծումը։

  • Կիսվել: