շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի առողջապահության նախարարին են ներկայացվել շրջափակման պատճառով առաջացած խնդիրները

Արցախի առողջապահության նախարարին են ներկայացվել շրջափակման պատճառով առաջացած խնդիրները

Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և Ստեփանակերտում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերն ընդունելու համար և նշել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ստոմատոլոգիական ծառայությունների զարգացումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, ինչպես նաև հասանելիության ու որակի ապահովումը։

Մասնագետները ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները, հանդես եկել պետության կողմից բնակչությանը անվճար ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջարկություններով։

Հանդիպման վերջում նախարարը ընդգծել է, որ պետք է աշխատել փոխադարձ վստահությամբ և առավել թափանցիկ աշխատելաոճով, ինչպես նաև վստահեցրել, որ կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ իրականացվելու է վերահսկողություն։

  • Կիսվել: