ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի առողջապահության նախարար ըստ ամենայնի կնշանակվի  Արարատ Օհանջանյանը. Աղբյուր

Արցախի առողջապահության նախարար ըստ ամենայնի կնշանակվի  Արարատ Օհանջանյանը. Աղբյուր

Արցախի առողջապահության նախարար, ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների, ամենայն հավանականության կնշանակվի  Արարատ Օհանջանյանը:

Օհանջանյանը իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է:

Նշենք, որ առողջապահությունը միակ ոլորտն է, որը դեռևս նախարար չունի: Ներկայումս նախարարի շամանակավոր պաշտոնակատար է հանդիսանում Արայիկ Բաղրյանը:

Օհանջանյանը ծնվել է 1968թմայիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։

1985թ.ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Բաքվի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը։

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1988-1992թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետում: Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, մասնակցել հայրենի գյուղի համար մղված մարտերին:

1992-1994թթ.՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանային դաշտային զինվորական հոսպիտալի բժիշկ-անեսթեզիոլոգ

1994թդեկտեմբեր աշխատել է Արցախի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերում:

1995թմայիս նշանակվել է ԼՂՀ hանրապետական հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ։

1997-2007թթ.՝ Արցախի հանրապետական ծննդատան բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

1997-1998թթ.՝  ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ վերակենդանացման բաժնի վարիչ

1998-2003թթ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գլխավոր բժշկի տեղակալ՝ բուժական գծով

2003թ. սովորել է Մոսկվայի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտում՝ վերապատրաստվելով որպես բժիշկ-նեֆրոլոգ։

2004թ. նրա անմիջական մասնակցությամբ ԼՂՀ hանրապետական հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք։

2007թ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն

2011թդեկտեմբեր նշանակվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի բուժական գծով տեղակալ:

2014թհունվար նշանակվել է նույն հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

2010թմայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2015թմայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.):

  • Կիսվել: