երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» առաջարկում է Հ1-ի եթերում քննարկել Արցախի հարցը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» առաջարկում է Հ1-ի եթերում քննարկել Արցախի հարցը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը Արցախի համար ճակատագրական այս շրջանում կարևոր է համարում Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համապարփակ ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ նպատակի համար մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն և հարթակ:

Հունիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Հանրային քննարկում» հեղինակային ծրագրի` Արցախին նվիրված քննարկմանը Պետրոս Ղազարյանը հայտարարեց, թե իրենք բաց են հարթակ տրամադրել բոլոր ուժերին՝ Արցախի հարցում իրենց տեսլականը ներկայացնելու համար:

Հիմք ընդունելով եթերում արված հայտարարությունը՝ Պետրոս Ղազարյանին առաջարկում ենք Արցախի խնդրի շուրջ հանրային քննարկման հրավիրել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի ներկայացուցչին՝ Շարժման տեսլականն ու տեսակետը ներկայացնելու համար: Շարժման Գործադիր մարմինը պատրաստ է առաջարկել իր ներկայացուցչին՝ քննարկմանը մասնակցելու համար:

  • Կիսվել: