հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։

Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: