Արցախի ԱԱԾ–ի նախկին ծառայողները կաշխատեն ՀՀ–ում. ԱԺ–ն միաձայն ընդունեց նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թ. սեպտեմբերի 19–ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձանց ՀՀ ԱԱԾ–ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
Նախագիծն ընդունվեց միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։
Միաժամանակ հաշվի է առնվելու ԼՂ–ում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։ Նշված կարգավորումը ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թ. հուլիսի 1–ը։