երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցիները պատրաստվում են ավտոշարասյունով հասնել դեպի Հակարի կամուրջ՝ ադրբեջանական անօրինական անցակետ

Արցախցիները պատրաստվում են ավտոշարասյունով հասնել դեպի Հակարի կամուրջ՝ ադրբեջանական անօրինական անցակետ

Այսօր երեկոյան ժամը 19։00-ին արցախցիներն իրենց մեքենաներով հավաքվելու են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժամը 20։00-ից այդ մեքենաների վրա պետք է փակցվեն պաստառներ, որոնց վրա գրված են լինելու արցախցիների պահանջները՝ ելնելով բլոգադայի հետևանքով ստեղծված հումանիտար ծայրահեղ վիճակից, ապա այդ մեքենաներից կազմված շարասյունը պետք է փորձի հասնել Հակարի կամուրջ։ Այդ մասին հայտնում է արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը։

Այս քանի օրը Արցախի Վերածննդի հրապարակում մեծ քանակով ավտոբուսներ են տեղեկայվել և շատերի մոտ հարցեր էր առաջանում, թե ինչի համար են այդ ավտոբուսները բերվել Վերածննդի հրապարակ, ըստ լուրերի՝ այդ ավտոբուսները ևս պետք է մասնակցեն դեպի Հակարի կամուրջ արշավին։

  • Կիսվել: