շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի․  Տիգրան Աբրահամյան

Արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում։

«Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է:

Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:

Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը»,- գրել է նա:

  • Կիսվել: