ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
 Արցախցիները Ասկերանում հերթապահում են՝ բեռի մուտքը արգելելու համար

Արցախցիները Ասկերանում հերթապահում են՝ բեռի մուտքը արգելելու համար

Ասկերանում արցախցիները գիշեր-ցերեկ հերթապահություն են անցկացնում, որպեսզի թույլ չտան Ադրբեջանի տարածքից որեւէ հումանիտար բեռ մտնի Արցախ: Այս մասին տեսաուղերձով հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը: 

«Կապ չունի, դա ռուսական բեռ է, ադրբեջանական բեռ է, թե ինչական, որովհետեւ այս տարբերակով լրիվ զրոյացվելու է ինչ-որ իրավականբ կարգավիճակ ունեցող Քաշաթաղի միջանցքի գոյությունը: Մեր նպատակը հիմա դա է, եւ ցանկալի է, որ նույն նպատակ ունեցող  քաղաացիները գան այստեղ, կամ ուրիշ ձեւով հայտնեն իրենց դիրքորոշումը, քանի որ իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն ընդունելու, մեզ էլ փորձում են համոզեն: Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, եթե բացվի էլ որոշ ժամանակով, ապա հետո ընդմիշտ փակվելու է  եւ պարտադրելու են բեռների ընդունումը միայն Ակնայից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: 

  • Կիսվել: