ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախցին ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են. Լիանա Պետրոսյան

Արցախցին ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են. Լիանա Պետրոսյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և փախստական դարձած անձանց մի մասն այժմ ապաստանել է ՀՀ-ում, մյուսներն Արցախում են՝ բռնի շրջափակման մեջ 2022 թվականի դեկտեմբերից, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, բոլոր տեղահանվածների անունից  հայտարարեց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանը։

«Ոչ միայն տեղահանվածներս, այլև  արցախցին, առհասարակ, ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են։ Բոլորը հասկանում են, որ Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է։ Ադրբեջանն ուզում է անշուշտ հայերից դատարկված Արցախ, և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝ անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել», - ասաց նա՝ հավելելով, որ միջազգային հանրությունը որևէ ձևով չի սատում Ադրբեջանին և շոշափելի քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանի ռազմական իշխանությանը կանգնեցնելու ուղղությամբ։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: