երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի ըմբշամարտիկները ցուցադրական պարապմունքներ են անցկացրել` նվիրված Շարժման 35-ամյակին

Արցախցի ըմբշամարտիկները ցուցադրական պարապմունքներ են անցկացրել` նվիրված Շարժման 35-ամյակին

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին նվիրված մարզական միջոցառումների շրջանակում  Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի մարզադահլիճում անց են կացվել  ըմբշամարտի ցուցադրական պարապմունքներ։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզիչ Արմեն Մուրադյանն ասել է, որ ըմբշամարտի պարապմունքի ընթացքում  իր  կարողություններն է ցուցադրել շուրջ 70 մարզիկ։

Нет описания.

Нет описания.
«Ըմբշամարտ մարզաձևն Արցախում 1953 թվականից ի վեր գնալով մեծ թափ է առնում՝  Ալիխան Մուրադյանի շնորհիվ։


Արդեն ունենք Եվրոպայի արծաթե մեդալակիր։ Այս մարզաձևի երեք խմբերից  յուրաքանչյուրում ներկայում մարզվում է 30-ից 40 մարզիկ»,- տեղեկացրել է Ա. Մուրադյանը։

 

 

Нет описания.

Նրա խոսքով` Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել մի շարք  մրցաշարերի։

Нет описания.
«Չենք կարողացել մասնակցել Լեհաստանում, Մոսկվայում կայանալիք միջազգային մրցույթներին, ինչպես նաեւ  հավաքների, որոնց  ընթացքում պիտի պատրաստվեինք Հայաստանի առաջնությանը։ Այնուամենայնիվ, չենք հուսահատվում և ամեն ինչ ներդնում ենք, որպեսզի մարզիկները շարունակեն  մարզվել ու կատարելագործել իրենց հմտությունները»,- հավելել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: