երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախցի վետերանները ծննդյան օրերի առթիվ կստանան պարգևավճարներ. ԱՀ Նախագահ

Արցախցի վետերանները ծննդյան օրերի առթիվ կստանան պարգևավճարներ. ԱՀ Նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ արցախցի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ կհատկացվեն:

Այս մասին Հարությունյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ՝ հայտնելով, որ, ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:
Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է:

Այդ առթիվ, Նախագահի հանձնարարականի համաձայն, նրա օջախ է այցելել իր օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքները: Երկրի ղեկավարը քաջ առողջություն է մաղթել բոլոր վետերաններին:

 

  • Կիսվել: