երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախցի փոքրիկ դպրոցականները Գանձասարի վանքում աղոթք բարձրացրին` հանուն խաղաղ ապագայի

Արցախցի փոքրիկ դպրոցականները Գանձասարի վանքում աղոթք բարձրացրին` հանուն խաղաղ ապագայի

Վանք գյուղի դպրոցի առաջին դասարանի երեխաները ծնողների և ուսուցիչների հետ գնացել էին Գանձասարի վանք` ստանալու վանահոր օրհնությունը։ Հաղորդում է Արցախի թեմը։ Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ բոլորով միասին աղոթք վերառաքեցին առ Աստված` հանուն խաղաղ և բարօր ապագայի:

Փոքրիկ դպրոցականները խոստացան, որ լավ կսովորեն և, հատկապես, կիրակի օրերին իրենց ծնողների հետ կմասնակցեն Սուրբ Պատարագին։

 

  • Կիսվել: