երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախցի պապիկը, որր կռվել է Ստալինգրադում, գրավել Բեռլինը, երբեք չի պատկերացրել, որ կարող է սովից մեռնել. Դավիթ Բաբայան

Արցախցի պապիկը, որր կռվել է Ստալինգրադում, գրավել Բեռլինը, երբեք չի պատկերացրել, որ կարող է սովից մեռնել. Դավիթ Բաբայան

Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Բաբայանը գրել է, որ վերջերս հանդիպել է նրանցից մեկին. պապը զարմանալի խոսքեր է ասել: Պատմել է, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել։

«Բայց նույնիսկ այդքան մեծ տարիքում և դժվարին իրավիճակում ազատարար զինվորը մտածում է ոչ թե իր, այլ իր ծոռների, իր վիրավոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագույն ժանտախտը հաղթելու համար և այն իրավիճակի մասին, որում այսօր հայտնվել է աշխարհը: Այո, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,- գրել է նա:

  • Կիսվել: